Սիրելի՛ բնակիչներ, Սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ից, Մասիս համայնքում կանցկացվի համայնքային շաբաթօրյակ՝ ուղղված բնակավայրերի մաքրության ապահովմանը, բարեկարգմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Կոչ ենք անում համայնքի բնակիչներին, կազմակերպություններին և բոլոր շահագրգիռ կողմերին միանալ այս նախաձեռնությանը՝ համատեղ ջանքերով մեր բնակավայրերն ավելի մաքուր, խնամված ու բարեկարգ դարձնելու համար։ Եկե՛ք միասին հոգ տանենք մեր շրջակա միջավայրի մասին՝ ձևավորելով մաքրության և պատասխանատվության մշակույթ։ Միասին կարող ենք անել մեր համայնքի համար։ #ՄաքուրՄասիս #ՄաքուրՀամայնք #ԲարեկարգՄասիս