Ջրահովիտ բնակավայրում ավարտին են մոտենում մարզահրապարակի կառուցման աշխատանքները։ Համայնքային միջոցներով իրականացվող այս ծրագրի նպատակն է բնակավայրի երեխաների, երիտասարդների և բոլոր մարզասերների համար ստեղծել ժամանակակից, անվտանգ և հարմարավետ պայմաններ՝ ակտիվ հանգստի և առողջ ապրելակերպի համար։ Ծրագրերը շարունակական են։ #ԲարեկարգՄասիս #ԶարգացողՄասիս