Մասիս համայնքում շարունակվում են արտաքին լուսավորության համակարգի կառուցման և արդիականացման աշխատանքները։ Համայնքի մի շարք բնակավայրերում աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ծրագիրն ավարտին է հասցվել նաև Ջրահովիտ բնակավայրում։ Աշխատանքների շրջանակում կառուցվել է 577 գծամետր երկարությամբ արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել է 21 հենասյուն և նոր՝ էներգախնայող LED լուսատու։ Արդյունքում Ջրահովիտ բնակավայրի լուսավորության հարցն ամբողջությամբ լուծված է՝ ապահովելով բնակիչների համար առավել լուսավոր, հարմարավետ և անվտանգ միջավայր։ Մասիս համայնքում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքները՝ բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքով։ #ԲարեկարգՄասիս #ԶարգացողՄասիս