Վթարային ջրանջատում Արարատի մարզի Մասիս քաղաքում փետրվարի 15-ին

2024-02-15 05:53:52 1108 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 15-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի 3 – 6 թաղամասերի և փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 15.02.2024թ.