Մասիս քաղաքային համայնքի պատմությունը

2021-06-02 15:21:04

Մասիս քաղաքային համայնքը ողջունում է Ձեզ, ուրախ ենք տեսնել ձեզ մեր համայնքում: Համայնքը մայրաքաղաք Երևանից գտնվում է 17 կիլոմետր դեպի հարավ: Վաթսունական թվականների վերջերից սկսած քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք է բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ: Մասիս համայնքի մակերևույթը հարթավայրային է, միջին բարձրությունը ծովի մակարդակից 800 մետր: Կլիման չոր ցամաքային, Մակերեսը 5 ամբողջ 7 քառակուսի կիլոմետր: Կենդանիներից տարածված են սողունները և կրծողները, շատ են թռչունները: Քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս անհիշելի ժամանակներից: Մասիս քաղաքի մոտակայքում պեղվել է մ.թ.ա. 4-5-րդ հաազարամյակի բնակատեղի, որտեղ և հայտնաբերվել են նեոլիթի դարաշրջանի բնորոշ քարե գործիքներ, կավե ու խեցե ամանեղենների մնացորդներ: Մասիս համայնքի որպես առանձին բնակավայրի մասին առաջին հիշատակությունները կապվում են 1831 թվականին որպես 4-րդ խոշոր բնակավայր, Նարիմանլու անվամբ: Այնուհետև երկաթուղային կայարան Ուլուխանլուի հետ: Գյուղի, ապա ավանի կարգավիճակ ունեցող բնակավայրը որպես ինքնուրույն վարչական միավորի շրջկենտրոն, առաջին անգամ հանդես է եկել 1937 թվականին, Զանգիբասար շրջկենտրոն անունով: Այն լուծարվել է 1953 թվականին, որից հետո բնակավայրը կոչվել է Հրազդան անունով և 1969 թվականին կազմավորվել է նոր Մասիսի շրջան:1995 թվականին Ազգային ժողովի ընդունած օրենքով Մասիսը ստացել է քաղաքի կարգավիճակ: 2015 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 20500 մարդ։ 2015 թվականին օծվել է քաղաքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Թադեոս եկեղեցին Մասիսը հարուստ ու վաղեմի պատմություն չունի: Աղքատ է պատմա-մշակույթային կոթողներով: Արագ <<արհեստականորեն>> աճած քաղաքում կառուցվել են տիպային կառույցներ զրկելով յուրահատուկ ճարտարապետական կառույցների գեղեցկությունից: Պատկերավոր ասած Մասիս քաղաքի ամենագեղեցիկ և ամենահին պատմամշակույթային ու ճարտարապետական կոթողը Մասիս և Արագած սարերի անկրկնելի բնապատկերն է, որոնց հայացքների ներքո դեռ շատ անելիք ունի մեր քաղաքը: