Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս խոշորացված համայնքում

2024-05-19 00:07:46 945 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ամսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզ՝ 10։00-13։00 Դաշտաքար գյուղ մասնակի և Սուրենավան գյուղ, 10։00-16։00 Նորաբաց, Սայաթ-Նովա, Արաքս և Ռանչպար գյուղեր, Զորակ և Դարակերտ գյուղեր մասնակի, Մասիս քաղաք՝ Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի, «Ակվատեխավտոմատիկա» ոչ բնակիչ-բաժանորդ, զորամաս, Ռանչպար գյուղ՝ «Վիվա-ՄՏՍ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Սարգսյան Դավիթ», «Հակոբյան Եղիշ», «Հարություն», «Սաշա և Սպարտակ», «Բաղդասարյան Հուսիկ» ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիս գյուղ՝ «Մնացականյան Պարույր» ոչ բնակիչ-բաժանորդ,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: