Հարգելի՛ գործընկերներ, Տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչներ, համայնքային ծառայողներ, Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ։ Տեղական ինքնակառավարումը պետության կառավարման համակարգի կարևորագույն օղակներից է, իսկ համայնքային ծառայությունը՝ պատասխանատու և պատվաբեր առաքելություն, որի հիմքում բնակիչների խնդիրներին արձագանքելու, նրանց հոգսերը հոգալու և համայնքի կայուն ու շարունակական զարգացումն ապահովելու պատրաստակամությունն է։ Համայնքի ղեկավարի աշխատանքը հնարավոր չէ պատկերացնել առանց նվիրված, բանիմաց և պատասխանատու թիմի։ Համայնքի առջև ծառացած խնդիրների լուծումը, նոր ծրագրերի իրականացումն ու զարգացման տեսլականի կյանքի կոչումը մեր համատեղ աշխատանքի արդյունքն են։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր համայնքային ծառայողի մասնագիտական պատասխանատվությունը, նախաձեռնողականությունն ու նվիրումը կարևոր դեր ունեն բնակիչների վստահությունն ամրապնդելու և մեր համայնքն առավել բարեկեցիկ ու զարգացած դարձնելու գործում։ Այս առիթով շնորհակալություն եմ հայտնում համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին և տեղական ինքնակառավարման համակարգում ներգրավված բոլոր գործընկերներին՝ իրենց ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության և ներդրման համար։ Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ, անսպառ եռանդ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր բնակիչների և հարազատ համայնքի։