Վթարային ջրանջատում Արարատի մարզում ապրիլի 25/26-ին

2024-04-24 08:00:37 458 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 25-ին ժամը 08:00-ից մինչև ապրիլի 26-ը 08:00-ն կդադարեցվի Մխչյան, Մրգավետ, Բյուրավան գյուղերի, գ.Նշավան Հ.Շիրազ, Սայաթ-Նովա, Մ.Մաշտոց, Պ.Սևակ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 24.04.2024թ.