ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԵՎ ԶԱՆԳԵՐԻ ԳԻՆՈՎ ԼՎԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

2026-10-02 15:43:29 64 դիտում

Այսօր Դարբնիկ բնակավայրի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Խաչի և զանգերի գինով լվացման ու օրհնության խորհրդանշական և հոգևոր արարողությունը։ Արարողությունը կատարվեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի ձեռամբ։ Եկեղեցական այս գեղեցիկ ավանդույթը խորհրդանշում է հավատը, օրհնությունը, հոգևոր մաքրությունն ու Աստծո ներկայությունը։ Աղոթքի և օրհնության միջոցով օրվա խորհուրդը միավորեց ներկաներին՝ հավատքի, սիրո և միասնականության շուրջ։ Թող Սուրբ Հովհաննես եկեղեցուց հնչող զանգերի ղողանջը միշտ ավետիսի, խաղաղության և հույսի պատգամ լինի՝ ուղեկցելով Դարբնիկի բնակիչներին և ողջ Մասիս համայնքին։ Թող Աստծո օրհնությունն ու խաղաղությունը մշտապես լինեն մեր եկեղեցու, համայնքի և յուրաքանչյուր ընտանիքի հետ։ Հավելենք, որ հոկտեմբերի 3-ին տեղի կունենա Սուրբ Խաչի ու զանգերի օծման արարողությունը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված