Մասիսում կվերանորոգվի ն/թ 38 շենքից ոստիկանություն տանող ճանապարհը

2021-10-14 06:27:50 770 դիտում

Մասիս քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը ճանապարհների ու փողոցների անմխիթար վիճակն է։ Հարցի կարգավորման ուղղությամբ քաղաքապետարանը ձեռնարկել է մի շարք քայլեր, իրականացրել տարբեր ծրագրեր։ Այս պահին ևս հայտարարված է մրցույթ, որի հաղթող կազմակերպությունն պետք է իրականացնի ն/թ 38 շենքից ոստիկանություն տանող ճանապարհի և մայթի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից։