Մասիս քաղաքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

2021-10-09 03:41:46 1253 դիտում

հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Թորգոմ Պ.-ի վարած Opel մակնիշի և 64-ամյա Էդիկ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդիկ Կ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Տոնոյանի գլխավորությամբ: