Հիմնանորոգվում է Մասիս քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

2021-10-07 08:51:55 783 դիտում

Մասիս քաղաքում այս պահին ընթացքի մեջ են սուբվենցիոն մի քանի ծրագրեր, որոնք իրականացվում են կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Ծրագրերից մեկի շրջանակներում հիմնանորոգվում է Մասիս քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը(ՄՊՍԿ)։ Այսօր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը տեղում ծանոթացավ կատարվող աշխատանքներին, զրուցեց շինարարների հետ։ Շատ շուտով ՄՊՍԿ-ի սաներն իրենց պարապմունքները կանցկացնեն վերանորոգված ու բարեկարգ դասասենյակներում։ Ծրագրով նախատեսված է նաև Կենտրոնական գրադարանի շենքի մասնակի վերանորոգում։