<<Մասիս տեղեկատու>> կայքի շնորհավորական ուղերձը ուսուցչի տոնի առթիվ

2021-10-05 04:22:42 403 դիտում

Սիրելի ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Գրերի գյուտից ի վեր հայ ժողովրդի կյանքում, հայապահպանության սուրբ գործը վստահվել է ուսուցչին: Եվ դարեր շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին է փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր՝ հայրենիքի և ուսման նկատմամբ: Եվ հայ մարդը դարեր շարունակ գնահատել է մանկավարժի գործը` ակնածանքով ու մեծարանքով: Առանձնակի ուզում եմ շնորհավորել մեր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր անցել են վաստակած հանգստի, սակայն իրենց խորհուրդներով և բազմամյա փորձով շարունակում են իրենց նպաստը բերել կրթության համակարգին: Սիրելի ուսուցիչներ, այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է, որ ձեր բոլոր սաները` անկախ տարիքից ու մասնագիտությունից, գնահատանքի ու երախտագիտության խոսքեր հղեն` ասելով. մենք ձեզ միշտ հիշում և երախտապարտ ենք: Փառք ու պատիվ ձեզ, կրթության բազմաշերտ ոլորտում աշխատող մանկավարժներ, կրկին շնորհավորելով մասնագիտական և ավանդական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, ոգու և կամքի արիություն, ստեղծագործական աշխատանքի նոր եռանդ, մեծ համբերություն և բազում հաջողություններ: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ։ Հարգանքներով՝ Աշոտ Բաղդասարյան