Հարևանի տնից փող էր գողացել. Մասիսի ոստիկանների բացահայտումը. Տեսանյութ

2021-09-30 18:17:09 656 դիտում

Սեպտեմբերի 23-ի գիշերը Արարատի մարզի Հայանիստ գյուղի մի տնից գողություն էին արել։ Տանտերը ոստիկանություն չէր դիմել. փորձել էր իր ուժերով գտնել գողին: Բայց՝ ապարդյուն։ Բնակարանային գողությունը բացահայտվեց ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Հայանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ գյուղի տներից մեկից գողություն է արել։ Նա բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց՝ նախորդ օրը, ժամը 1.30-ի սահմաններում, օգտվելով հարևանի տան դուռը բաց լինելու հանգամանքից, փող էր գողացել։ 59-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է։