Այսօր Մասիս համայնքի ավագանու նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2023-04-13 15:16:41 451 դիտում

Մասիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը, որը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ապրիլի 11-ին անմահացած 4 հայորդիների: Նիստին ներկա էր ավագանու 22 անդամ: Ներկայացված օրակարգային հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: Համայնքի ավագանու հերթական նիստի օր սահմանվեց սույն թվականի մայիսի 16-ը: Նիստի ավարտին հնչեցին հարցեր, եղան առաջարկներ: