Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանի շնորհավորական խոսքը փրկարարի օրվա առթիվ

2021-09-04 06:43:26 870 դիտում

Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ: Կոչումով փրկարարին միշտ և բոլոր ժամանակներում բնորոշ է եղել ինքնազոհողությունը, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումը, ինչի արդյունքում էլ վայելում են ժողովրդի վստահությունը: Անգնահատելի է այն աշխատանքը, որ կատարում են փրկարարներն օրվա ցանկացած ժամի, և անտեսելով յուրաքանչյուր դժվարություն՝ դեմ հանդիման գնում տարատեսակ աղետների ու արհավիրքների: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր արժանապատվորեն են անցնում այս վտանգավոր ուղին: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ անվտանգ ու անփորձանք ծառայություն: Աստված պահապան բոլորիս:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված