Այսօր Մասիս քաղաքում բացվեց Մոնթե Մելքոնյանի կիսանդրին

2021-09-02 18:45:35 831 դիտում

Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, Մասիս քաղաքում բացվեց Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին: Կիսանդրին, որը կերտվել է քանդակագործ Արմենակ Վարդանյանի ձեռքով, տեղադրվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մասիսցի Վլադիմիր Գևորգյանի նախաձեռնությամբ: Կիսանդրին տեղադրվել է Մասիս քաղաքի վերանորոգված այգում, Ինչպես իր ելույթում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, այգին այսուհետ կկոչվի նաև Մոնթեի այգի: Բացման արարողությանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ՝ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան, Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, արվեստագետներ, քաղաքական գործիչներ և այլոք: <<Մասիս տեղեկատու>> կայքը հիշեցնում է որ արդեն 30 տարուց ավելի է ինչ Մասիս քաղաքում չկան նոր հուշարձաններ, ես վստահ եմ, որ հուշարձանը Մոնթեի շնչով նոր շունչ կբերի մեր քաղաքին: <<Մասիս տեղեկատու>> կայքը իր խորհին շնորհակալությունն է հայտնում բոլոր կազմակերպիչներին, հանձինս քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանին: