Սեպտեմբերի 02-ից մինչև 03-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի ջրամատակարարումը

2021-09-01 16:41:49 1048 դիտում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. Սեպտեմբերի 02-ին ժամը 08.00-ից մինչև սեպտեմբերի 03-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն գյուղի 20-ից-36 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: