Մասիսի քաղաքապետի շնորհավորական խոսքը գիտելիքի և դպրության օրվա առթիվ

2021-09-01 03:57:57 521 դիտում
Ճշմարիտ է այն միտքը, որ չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, իսկ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, դպրության նվիրյալներ, Շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ: Ճշմարիտ է այն միտքը, որ չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, իսկ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է: Պատմության քառուղիներում բազմաթիվ դժվարություններ հաղթահարած հայ ժողովուրդն ապավինել է նաև գիտելիքի զորությանը և իր իմաստնությամբ ապացուցել աշխարհին, որ հայի ոգին աննկուն է: Այսօր էլ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն իրենց ազդեցությունն են թողնում նաև կրթության բնագավառի վրա: Ոլորտի հարգելի՛ նվիրյալներ, գիտեմ, որ դժվարին ուղի է Ձեզ սպասվում, բայց հուսով եմ, որ Ձեր անկոտրում կամքի շնորհիվ կհաղթահարեք նաև այդ փորձությունները և կդաստիարակեք արժանի սերունդ, որն ավարտին կհասցնի հանուն հայրենիքի անմահացած մեր հերոսների կիսատ գործերը: Աստված ապավեն ու պահապան բոլորիս: Խաղաղություն մեր երկրին: