Դարակերտ թիմը հաղթեց Արարատի մարզի պատանիների մինի ֆուտբոլի առաջնությունում

2021-08-08 16:21:58 1007 դիտում

Ավարտին մոտեցավ Athlete մարզական ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ կազմակերպած Արարատի մարզի 2008-09 թթ.ծնված պատանիների մինի ֆուտբոլի առաջնությունը։ Իրապես այն դարձավ մարզական մեծ տոն մասնակից թիմերի համար, որը համախմբեց 100-ից ավելի պատանի ֆուտբոլիստների Մասիսի ընտանեկան մարզական համալիրում։ Մինչ եզրափակիչ խաղի սկսելը 3-րդ տեղի համար պայքարեցին Շահումյան և Մխչյան թիմերը։ 2։0 հաշվով հաղթեց և պատվավոր 3-րդ տեղը գրավեց Մխչյան թիմը։ Այնուհետև եզրափակիչ խաղում միմյանց դեմ մրցեցին Դարակերտ և Հովտաշատ թիմերը։ Խաղն անցավ եզրափակչին բնորոշ դիտարժան և համառ պայքարում։ Հիմնական ժամանակը ավարտվեց 5։5 հաշվով, և հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարերի միջոցով, որի արդյունքում 3։2 հաշվով հաղթեցին Դարակերտ թիմի ֆուտբոլիստները։ Athlete մարզական ակումբի տնօրեն Արման Պերտրոսյանը շնորհակալագիր հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արարատի մարզի ներկայացուցիչ Հարություն Հայրապետյանին' մրցաշարի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար,իսկ Մասիսի զարգացման հիմնադրամի վարչական ղեկավար Տիգրան Առաքելյանը շնորհավորեց Դարակերտ թիմին հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց մասնակից բոլոր թիմերին ակտիվ մասնակցության համար։