ՀՀ բաժանորդները զրկվել են ինտերնետ հասանելիությունից. Team Telecom Armenia

2022-09-28 08:00:18 748 դիտում

Team Telecom Armenia ընկերությունը հայտնում է, որ Հայաստանում դարձյալ ինտերնետի խնդիր կա: «Սիրելի բաժանորդներ, Տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։ Ձայնային ծառայությունները հասանելի են: Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»: