Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ է բերվելու Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը

2022-09-23 15:54:50 419 դիտում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սույն թվականի սեպտեմբերի 24-ին նշելու է Սուրբ Գևորգ Զորավարի տոնը, և այդ առիթով Մասյացոտնի թեմի Սուրբ Գևորգ Զորավարի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվելու է ուխտի Սուրբ Պատարագ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ է բերվելու Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը՝ հավատացյալների երգրպագության և բժշկության համար: Ստորև ներկայացնում ենք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. Ժամը 10:00 – Մասիս քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 10:00-11:00), Ժամը 10:30 – Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 11:20-12:20), Ժամը 11:00 – Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի (մասունքը եկեղեցում կլինի ժամը 12:30-15:00): Հրավիրում ենք ձեզ ուխտավորաբար մասնակցել հիշյալ եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագներին: