Մասիսի աղբավայրում տրակտոր է այրվել, հրդեհի օջախներ կան

2021-06-25 06:48:10 1181 դիտում

Հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 ջրատար։ Հիշեցնենք` այս աղբավայրում հրդեհ էր բռնկվել մայիսի 22-ին, մասնագետներն ավելի քան 10 օր պայքարում էին կրակի դեմ։