ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ՝ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2026-09-16 15:36:17 261 դիտում

Երեկ Նոր Խարբերդի մշակույթի կենտրոնը հագեցած էր պոետիկ ու ջերմ տրամադրությամբ։ Այստեղ կազմակերպվել էր գրական-երաժշտական գեղեցիկ երեկո, որի առանցքում Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի ստեղծագործություններն էին։ Երեկոյի ընթացքում հնչեցին Նորայր Հակոբյանի հեղինակած բանաստեղծությունները՝ համադրված երաժշտական կատարումներով և գեղարվեստական ընթերցումներով։ Ներկաները քայլեցին Նորայր Հակոբյանի կյանքի ճանապարհով։ Բանաստեղծական խոսքը, երաժշտությունն ու կատարողների զգացմունքային մատուցումը ստեղծեցին յուրահատուկ մթնոլորտ՝ ներկաներին հնարավորություն տալով ստեղծագործությունները ընկալել նոր ու առանձնահատուկ երանգներով։ Միջոցառումը ևս մեկ գեղեցիկ առիթ էր գրականության, պոեզիայի և մշակույթի շուրջ համախմբվելու, ինչպես նաև գնահատելու ստեղծագործական այն ներուժը, որն առկա է մեր համայնքում։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և կատարողներին՝ գեղեցիկ ու հիշարժան երեկոյի համար։ #Մշակույթ #Պոեզիա #ՆորԽարբերդ

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված