ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԸ ՄԱՍԻՍՑԻ Է

2026-10-14 09:13:43 163 դիտում

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, մասիսցի Մարտիկ Պետրոսյանը նվաճեց արծաթե մեդալ։ 82 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը համառ ու լարված պայքարում 1։2 հաշվով զիջեց իրանցի Աբոլֆազլ Մոհամեդիին՝ արժանանալով աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը։ Շնորհավորում ենք Մարտիկին այս կարևոր նվաճման առթիվ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, ուժ ու անկոտրում կամք։ #Մասիս

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված