Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:30-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում, «ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք՝ էլեկտրական շչակի գործարկմամբ։ Խնդրում ենք չանհանգստանալ: