ՄԵԾԱՄԱՍՇՏԱԲ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՄԱՐՄԱՐԱՇԵՆՈՒՄ

2026-09-29 14:50:36 51 դիտում

Մարմարաշեն բնակավայրում մեկնարկել է լայնածավալ ասֆալտապատման ծրագիր, որն իրականացվում է բացառապես համայնքային միջոցներով։ Ծրագրի արդյունքում Մարմարաշենում կասֆալտապատվի 82 073 քմ ճանապարհային հատված։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 728 900 000 ՀՀ դրամ Սա հերթական կարևոր քայլն է Մարմարաշենի ենթակառուցվածքների բարելավման, բնակավայրն ավելի բարեկարգ, անվտանգ և հարմարավետ դարձնելու ուղղությամբ։ Աշխատանքները շարունակվում են՝ Մասիս համայնքի բոլոր բնակավայրերում համաչափ զարգացման և բարեկարգ միջավայրի ապահովման նպատակով։ Սպասե՛ք նոր ծրագրերի։ #ԲարեկարգՄասիս #Մարմարաշեն #Ասֆալտապատում

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված