ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ՝ ՄԱՐՄԱՐԱՇԵՆՈՒՄ

2026-09-26 14:19:39 93 դիտում

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Գևորգ Զորավարի տոնը։ Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցին այսօր բազմամարդ էր։ Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, Դավիթ Համբարձումյանը, Մասիս համայնքի ավագանու անդամներ, Մարմարաշենի վարչական ղեկավարն ու համայնքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Այս օրվա խորհուրդը Մարմարաշենում առանձնահատուկ էր։ Եկեղեցու բակում օծվեց 44-օրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաների հիշատակը հավերժացնող խաչքարը։ Խաչքարը մեր խոնարհումն է հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած տղաների հիշատակին։ Այն նրանց սխրանքի, նվիրումի և անմնացորդ հայրենասիրության խորհրդանիշն է։ Նրանց անունները, հիշատակը և կատարած սխրանքը հավերժ կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ։ Թող Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությունը խաղաղություն ու ամրություն պարգևի մեր ժողովրդին, իսկ մեր հերոսների հիշատակը միշտ վառ պահենք՝ արժանապատվությամբ ու խոնարհումով։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված