Ավարտվել են Դաշտավան բնակավայրի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցման աշխատանքները։ Նոր խաղադաշտը հագեցած է ժամանակակից մարզասարքերով և ստեղծված է երեխաների, երիտասարդների ու մարզասեր բնակիչների համար՝ ապահովելով ակտիվ ժամանցի, սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ պայմաններ։ Մեր նպատակն է համայնքի բնակավայրերում շարունակաբար ստեղծել ժամանակակից, հարմարավետ և հասանելի մարզական ու հանրային միջավայրեր։ Աշխատանքները շարունակվում են։ Սպասե՛ք նոր ծրագրերի։ #ԲարեկարգՄասիս #Դաշտավան