Ազատել են Մասիսի ԲԿ-ի փոխտնօրենին «Պատիվ ունեմ» դաշինքին աջակցելու համար

2021-06-18 14:04:59 2137 դիտում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ցուցումով՝ Արմեն Սահակյանն օրերս ազատվել է Մասիսի բժշկական կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից։ Ազատման պատճառը մեր տեղեկություններով եղել է փոխտնօրենի հրապարակած լուսանկարը՝ «Պատվի ունեմ» մակագրությամբ։ Մայիսի 19-ին Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր եւ Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Համբարձումյանի լուսանկարը, որի վրա գրված է Պատիվ ունեմ։ Օրեր անց բուժհաստատության վերադասից ստացել է ազատման դիմում գրելու հորդոր, քանի որ այդպիսի հրահանգ է իջեցրել Արսեն Թորոսյանը։ Սահակյանն ազատվել է փոխտնօրենի պաշտոնից, սակայն շարունակում է աշխատանքը հիվանդանոցում։ Ի դեպ, մայիսի 19-ից հետո Սահակյանը լուսանկար է հրապարակել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի հետ եւ Պատիվ ունեմի քարոզչություն իրականացրել։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված