Համայնքի օրվան նվիրված նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են։ Այսօր համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հանդիպեց համայնքում գործող Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, գեղարվեստի և մշակութային կենտրոնների տնօրենների ու աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա տոնական միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ Սեպտեմբերի 13-ին միասին նշելու ենք Մասիս համայնքի օրը՝ գեղեցիկ, մշակութային և տոնական ծրագրով։ #ՀամայնքիՕր #Մասիս