ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ

2026-08-27 07:36:20 168 դիտում

Սիրելի երիտասարդ, Սեպտեմբերի 13-ին մեր սիրելի Մասիսը նշում է իր տոնը։ Օր, երբ համայնքի սիրտը բաբախում է մեկ միասնական ռիթմով։ Մասիսի օրը պարզապես տոնացույցի ամսաթիվ չէ. դա ջերմության, համախմբվածության, նոր ընկերների ու անմոռանալի հիշողությունների տոն է, որի գլխավոր հերոսն ու շարժիչ ուժը հենց ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԼԻՆԵԼ։ Նախորդ տարիներին մեր երիտասարդ կամավորների շնորհիվ տոնը դարձավ անթերի, վառ ու էներգիայով լի։ Այդ տղաներն ու աղջիկներն իրենց նվիրումով ապացուցեցին, որ Մասիսի ապագան հուսալի ձեռքերում է։ Այս տարի հերթը քոնն է դառնալու այս մեծ պատմության մի մասնիկը։ Տոնական օրվա գլխավոր անակնկալներից է լինելու Արկադի Դումիկյանի մեծ տոնական համերգը, և դու կարող ես լինել այս մասշտաբային իրադարձության կազմակերպչական թիմի առաջնագծում։ ________________________________________ Ի՞նչ ես ստանում դու՝ միանալով մեր թիմին. Պաշտոնական պայմանագիր և հավաստագիր. Կամավորական աշխատանքներն իրականացվելու են պաշտոնական պայմանագրերի հիման վրա, իսկ ավարտին կտրվեն պաշտոնական հավաստագրեր (սերտիֆիկատներ)։ Արտոնություններ բուհերում. Տրվող հավաստագրերը սահմանված արտոնություններ են ապահովում Հայաստանի մի շարք առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում (բոնուսային միավորներ, կրեդիտների հաշվանցում և այլն)։ Փորձառություն. Նոր կապեր, ընկերներ, կազմակերպչական հմտությունների զարգացում և թիմային աշխատանքի անփոխարինելի փորձ։ Անմոռանալի հույզեր, հնարավորություն լինելու տոնի հենց կենտրոնում և վայելելու արդյունքը առաջին շարքերից։ ________________________________________ Ո՞վ կարող է դիմել. Եթե երիտասարդ ես, ուսանող, լեցուն ես էներգիայով, պատրաստակամ ես օգնելու քո համայնքին և ցանկանում ես քո ներդրումն ունենալ Մասիսի ամենասպասված տոնին, ուրեմն մենք սպասում ենք հենց քեզ։ • Երբ՝ Սեպտեմբերի 13 (նախապատրաստական աշխատանքները՝ նախորդող օրերին) • Գրանցման հայտը՝ օգոստոսի 26-ից Մասիսի համայնքապետարանի կրթության բաժին 507 սենյակ, հեռ․ 098485800 • Վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 10 Արի՛ միասին տոն դարձնենք մեր քաղաքի օրը։ Քո համայնքն ունի քո կարիքը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված