ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՀՅՈՒՐԵՐԸ ԿՐԿԻՆ ՊԱՏԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԷԻՆ

2026-07-18 02:41:07 145 դիտում

Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի հյուրերն էին Մասիս համայնքի «Մասիսի նոր սերունդ» և «Սիրոն» թատերախմբերի (գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Ղազարյան) սաները, ովքեր եկել էին ներկայացնելու իրենց հերթական հաջողություններն ու ձեռքբերումները։ Հանդիպման ընթացքում թատերախմբերի գեղարվեստական ղեկավարը ներկայացրեց վերջին շրջանում արձանագրված հաջողությունները, միջազգային և տեղական փառատոններում ունեցած մասնակցությունն ու հաղթանակները, ինչպես նաև խոսեց առաջիկա ծրագրերի և նոր բեմադրությունների մասին։ Շնորհավորելով պատանի դերասաններին՝ համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը բարձր գնահատեց նրանց տաղանդը, աշխատասիրությունն ու նվիրումը՝ ընդգծելով, որ նրանք իրենց հաջողություններով պատվով ներկայացնում են Մասիս համայնքը թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել ստեղծագործ ու նախաձեռնող երիտասարդներին՝ նպաստելով նրանց զարգացմանն ու նոր հաջողություններին։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված