Մասիս քաղաքի պատմությունը![]() Մակերես` 18.7կմ2
1831 թվական, Ղամարլուի շրջանի ( այսօրվա Արարատի մարզի Մասիս և Արտաշատ հատված ) ամենամեծ բնակավայրը եղել է Նարիմանլու, հետագայում՝ Ուլուխանլու բնակավայրը, այսօրվա Մասիս քաղաքը 1.737 բնակչությամբ, բոլորը՝ իսլամ: Մուսուլման բնակչությունը, ներկայացրել են հիմնականում երեք ազգություններ՝ քրդեր՝ սուննի և շիա, պարսիկներ և թյուրքալեզու ցեղեր, որոնց թվում հիմնականը՝ թաթարներ, այսօրվա ադրբեջանցիները: ![]() Մասիս (քաղաք)
Մասիս, քաղաքային համայնք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանից 14 կմ հարավ, իսկ մարզկենտրոն Արտաշատից՝ 20 կմ արևմուտք հեռավորության վրա։ Մասիսում տեղակայված է Երևանը սպասարկող խոշոր երկաթուղային հանգույց։ 2015 թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 20.500 մարդ։ Աշխարհագրական դիրքը Գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում։ Հյուսիսից սահմանակից է Արարզատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝ Նորամարգ, արևելքից՝ Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերին։ Անվանումը և կարագավիճակը Նախկինում ունեցել է Զանգիբասար, Հրազդան ավան անվանումները։ Մինչև 1950 թ. քաղաքը կրում էր Ուլուխանլի անվանումը։ Մասիս է անվանվել Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1950 թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով։ Մինչև 1995 թ.-ի նոր վարչատարածքային բարեփոխումները, քաղաքը հանդիսացել է Մասիսի վարչական շրջանի կենտրոն։ ՀՀ Ազգային ժողովի 07.11.1995 թ. ընդունած օրենքով ստացել է քաղաքի կարգավիճակ։ Բնակչությունը Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Խոյից և Սալմաստից։ Մասիսի ազգաբնակչության փոփոխությունը ![]() Քաղաքային եկեղեցին
2015 թվականի հոկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է քաղաքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Թադեոս եկեղեցին: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991 թվականին։ Ազգային բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ 2005 թվականին սկսվեցին եկեղեցու շինարարական աշխատանքները,որոնք ավարտին են հասցվել նրա որդիներ՝ Միքայել և Կարեն Վարդանյանների շնորհիվ։ Պատմական ակնարկ Մասիս քաղաքը զարգացել է, որպես Երևանի արբանյակ քաղաք։ 1960-ական թվականների վերջերից սկսած՝ քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ։ 20-30 տարվա ընթացքում քաղաքը ապրել է բուռն զարգացում, սակայն վերջին տարիների ժողովրդագրական ցնցումները և սոցիալ-տնտեսական անկումները քաղաքին առաջադրել են լուրջ հիմնախնդիրներ։ Այնուհանդերձ՝ Մասիս քաղաքի բարենպաստ ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքը, ճանապարհային և երկաթուղային լավ զարգացած ցանցի, գյուղատնտեսության համար բարենպաստ բնական պայմանների, արդյունաբերության համար բավարար մարդկային ու արտադրական ենթակառուցվածքային ռեսուրսների և համայնքային իշխանությունների պատրաստակամության ու կենտրոնական իշխանությունների աջակցության շնորհիվ հնարավոր է ապահովել բարգավաճման ռեալ հնարավորություններ։ Կրթությունը Մասիս քաղաքն ունի վեց դպրոց, վեց մանկապարտեզ, մեկ պետական քոլեջ, գրադարան, երաժշտական դպրոց, մարզադպրոց, մարզադաշտեր, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, կապի հանգույց։ Հայտնի անձինք Արմեն Նազարյան - հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003), աշխարհի եռակի չեմպիոն (2002, 2003, 2005), օլիմպիական կրկնակի չեմպիոն (1996 թ. Ատլանտայում Հայաստանի կողմից, 2000 թ. Սիդնեյում Բուլղարիայի կողմից). 2007 թ. Արմեն Նազարյանի անունը ներ է առնվել Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիայի «փառքի դահլիճում»։ Հրանդ Հակոբյան - ազատ ոճի կարատեի Ռուսաստանի բազմակի չեմպիոն, «խառը մարտի» Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի բազմակի մրցանակակիր, «խառը մարտի» Ռուսաստանի հավաքականի անդամ 2004-2008 թթ., մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոն։ Խագանի Մամեդով - ադրբեջանցի ֆուտբոլիստ։ Արման Հովհաննիսյան - ժողովրդական, էստրադային երգերի կատարող։ Գագիկ Ադիբեկյան - Ռուսաստանաբնակ գործարար, բարերար, ռուսաստանյան RG Group ընկերության նախագահ։ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկյանի միջոցներով 2011 թվականին։ Նրա նախաձեռնությամբ նաև բարեկարգվել է եկեղեցու և քաղաքային գերեզմանատան շրջակա տարածքը 2013 թ.։ Ալբերտ Մարկոսյան - գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀԱԱՀ «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի» գիտական կենտրոնի հողերի էրոզիայի բաժնի վարիչ: Նյութը https://hy.wikipedia.org Տեղեկությունը մուտքագրվել է՝ 25.03.2018թ.
Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ масис, историа, qaghaq masis, patmutyun@,
|
- Home
- ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
- ԱՇԽԱՏԱՆՔ
- ԱՎԻԱՏՈՄՍԵՐ
- ԱՎՏՈՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԵՐ
- ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ԿԵՏԵՐ
- ԲԱՆԿԵՐ
- ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊ
- ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ
- ԳՐԱԴԱՐԱՆ
- ԴԵՂԱՏՆԵՐ
- ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
- ԵՂԱՆԱԿԸ ՄԱՍԻՍՈՒՄ
- ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ԺԱՄԵՐԸ
- ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐ
- ԽԱՂԱՍՐԱՀՆԵՐ
- ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԿՐՊԱԿՆԵՐ
- ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆ, ՍԳՈ ՍՐԱՀՆԵՐ
- ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
- ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ
- ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
- ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ
- ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐ
- ՎԱՐՁՈՒՅԹ
- ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
- ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
- ԱՅԼ ԲԱԺԻՆՆԵՐ