Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

2021-05-26 18:39:26 800 դիտում
0

Քոլեջում դասավանդում են բարձրագույն մանկավարժական գյուղատնտեսական, ճարտարագիտական և տնտեսագիտական կրթությամբ դասախոսներ: Ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևով: Քոլեջում գործում է նաև «Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման» մեթոդական կենտրոն: Ներկայումս քոլեջում գործում են 7 միջին մասնագիտական և 2 նախնական մասնագիտական /արհեստագործական/ մասնագիտություններ: Միջին մասնագիտական կրթական ծրագրով մասնագիտություններն են. Ապրանքագիտություն /ըստ համասեռ ապրանքների խմբերի/, Մենեջմենթ /կառավարում/ /ըստ ճյուղերի/, Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում, Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա, Ջերմատնային տնտեսություն, Ձկնաբանություն և ձկնաբուծություն, Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա: Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով մասնագիտություններն են. Համակարգչային օպերատորություն Տրանասպորտային միջոցների շահագործում և նորոգում: «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ>> ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1928թ.-ին և սկզբնական շրջանում գործել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումի շենքում: Հետագայում, այն որպես ինքնուրույն գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություն տեղափոխվել է Մասիսի շրջանի Դարբնիկ գյուղ: 2001 թվականին այն միավորվել է Մասիսի թիվ 61 ՊՏՈՒ-ի հետ և վերանվանվել «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ>> ՊՈԱԿ-ի:

40.0649

44.4541