Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանի շնորհավորական խոսքը Տարեցների միջազգային օրվա առթիվ9/30/2019
<<Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ տատիկներ ու պապիկներ,
Հոկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր, ինչի առթիվ շնորհավորում եմ Ձեզ: Այս տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր անսահման սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ: Յուրաքանչյուր հայ ընտանիքում կա առանձնահատուկ ակնածանք տատիկների ու պապիկների հանդեպ, քանզի նրանք են համարվում ընտանիքի սյունը, և սա մեր ազգային առանձնահատկություններից մեկն է: Սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, որդիական ջերմություն: Ապրեք երկար և Ձեր ներկայությամբ ու տարիների փորձով դարձեք մեր ուսուցիչը, խորհրդատուն, ուղենիշը>>: Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|