ԲԿ–ի Facebook սոցիալական ցանցի էջում բուժաշխատողների երեխաների լուսանկարներն են հայտնվել` պաստառներով։ «Մնացեք տանը, որ պապաս գա տուն», «Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն», «Մնացեք տանը, որ մամաս շուտ տուն գա» պաստառներով երեխաները հորդորում են մնալ տանն ու պահել արտակարգ դրության ռեժիմը։ «Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,–գրված է երեխաների լուսանկարներին կից։
<<Մասիս տեղեկատու>> կայքը տեղեկացնում է, որ այս օրերին մի շարք բժիշկներ օրերով մնում են հիվանդանոցներում, հրաժարվում տուն գնալ և գիշերել, որ հանկարծ տան անդամներին չվարակեն։ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|