Արարատի մարզպետը հանդիպել է մարզի առողջության առաջնային պահպանման հաստատությունների տնօրենների հետ5/25/2020
Հրավիրված խորհրդակցության ընթացքում Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը ներկայացրել է ԱՆ No 1606-Ա հրամանը՝ Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու վերաբերյալ, որը ենթադրում է՝ 1) Առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելու դեպքում, նմուշառման կազմակերպում՝ համաձայն ԱՆ 2020 թ․ հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով հաստատված ուղեցույցի:
2) Նմուշների տեղափոխում (այդ նպատակով նախատեսված տրանսպորտային միջոցով) կցագրված լաբորատորիաներ։ 3) ԱԱՊ հաստատության կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում համապատասխան ուղեգրի ստեղծում՝ թեստավորման ենթակա շահառուների խումբ ընտրելով և այլն։ Ընդհանուր 29 կետից բաղկացած կարգում ներառված են նաև ցուցումներ՝ հոսպիտալացման անհրաժեշտության դեպքում, որոնք վերաբերում են պացիենտների տարիքին, COVID 19-ի թեթև, միջին կամ ծանր ընթացքին, ուղեկցող քրոնիկ հիվանդություններին և կրիտիկական վիճակներին։ Հանդիպման ավարտին, դիմելով ներկաներին, մարզի ղեկավարը հորդորել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրականացվող միջոցառումներին և սրտացավ աշխատանքով նպաստել, որ փոքր-ինչ թեթևանա ԲԿ-ների ու շտապօգնության բրիգադների ծանրաբեռնվածությունը Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|