Դասընթացն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
1. Մոբայլ Տեխնոլոգիաներ /C, C++, Swift, iOS 2. Software Տեխնոլոգիաներ /HTML/CSS, Java Script/Node JS Բացի մասնագիտական առարկաներից բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։ Ամսավճարը՝ 8.000 ՀՀ դրամ: Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի թեստավորման և հարցազրույցի միջոցով: Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ http://gitc.am/regions/ararat Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով։ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|