մոտ քսան մարդու, ովքեր ոչինչ չեն հայտնել, որովհետև հայտնելու որևէ բան չկա: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի՝ տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս տասի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ևս ՔԿ-ն նախաքննության ավարտ էր հայտարարել, սակայն մեղադրանքները գործը հսկող դատախազը չէր հաստատել և գործը հետ էր ուղարկել Քննչական կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության: «Գործին ծանոթանալուց հետո պաշտպանական կողմը պահանջել է դադարեցնել քրեական հետապնդումը տարբեր հիմնավորումներով: Հաշվի առնելով դեպքերի և մեղադրյալների քանակը՝ Դավիթ Համբարձումյանի մասով պահանջել ենք քրեական հետապնդման դադարեցում հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: Նշենք նաև, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրա եղբայր Գոռ Համբարձումյանը մեղադրվում են 2018 թվականին հեղափոխության օրերին՝ մասնավորապես 2018թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի կազմակերպման մեջ: Գործով մեղադրյալ է ևս 9 անձ: Հեղինակ Ամալյա Առաքելյան Աղբյուր՝ tert.am Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|