![]() հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի և Արարատի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիր Արարատի մարզի Մասիս քաղաքում: Ծրագրի առաջին փուլի սկիզբը դրվել է մայիսի 20-ին Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում. մեկնարկել են հանրային լսումներ, որոնց մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, Մասիսի զարգացման հիմնադրամի վարչական մասի պատասխանատու Տիգրան Առաքելյանը, AFFA բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանը, Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Թումո-Երևան ծրագրերի ղեկավար Բեկոր Փափազյանը, Մասիս քաղաքի հիմնական դպրոցների տնօրենները, ուսուցչական և աշակերտական կազմը: Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագրի նախաձեռնությունը միտված է միջազգային կապերի ամրապնդման, Մասիսում կրթության որակի բարելավման, ինչպես նաև առաջատար ֆրանսիական կրթական կազմակերպությունների հետ փորձի փոխանակման ամրապնդմանը։ 2018 թ-ից սկսած ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածումն ու ամրապնդումը Մասիս քաղաքում Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական և նպատակային ուղղություններից է: «Փոքր քաղաքների բնակիչները որակյալ դպրոցական կրթության ստանալու հարցում մայրաքաղաքների բնակիչների հետ հավասար հնարավորություններ պետք է ունենան։ Հենց բարձրորակ բազային կրթությունն է այն հիմքը, որը հանդիսանում է ոչ միայն անհատի, այլև քաղաքի, տարածաշրջանի զարգացման հաջողության երաշխիքը։ Մասիսի զարգացման հիմնադրամի առաջնահերթություններից է ցուցաբերել համապարփակ աջակցություն բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են կրթության մակարդակի բարձրացմանը, միջազգային փորձի ներդրմանը և առհասարակ՝ կյանքի բարելավմանը»,- իր խոսքում նշել է Մասիսի զարգացման հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը։ Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման պիլոտային ծրագիրը կյանքի կկոչվի աշնանը և առաջինը կիրականացվի Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում: «Դպրոցի ընտրությունը պատահական չէ: Հիմնադրման օրվանից ի վեր ֆրանսերենը եղել է առաջնային օտար լեզուներից, վերջին տարիներին է ավելացել նաև անգլերենի ուսուցումը: Աշակերտներն ունեն բարձր առաջադիմություն և բազմիցս մասնակցել են ֆրանսերեն լեզվով տարբեր միջոցառոմների, օլիմպիադաների: Ընդհանրապես Արարատը ֆրանկոֆոն մարզ է, այս առումով ողջունում ենք Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնությունը, որը հաշվի է առնում մարզային խնդիրներն ու պահանջները և այստեղ իրականացնում է զարգացման ծրագրեր»,-նշել է Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը։ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը հաջողելու դեպքում կկիրառվի նաև տեղի մյուս հիմնական դպրոցներում ( թիվ 2, 3, 4 , 6): Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան իր խոսքում կարևորել էՖրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինտեգրվել ֆրանկոֆոն կրթական համակարգ և ստանալ ժամանակակից մրցակցային կրթություն․ «Մասիսում ֆրանսերեն սովորող աշակերտների քանակը կազմում է ամբողջ Հայաստանի աշակերտների 4%-ը, ինչը փաստում է այն մասին, որ Մասիսն ավելի ֆրանսիախոս է, քան Հայաստանի մյուս քաղաքները: Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում իր աջակցությունն է ցուցաբերում ծրագրի իրականացման հարցում», - նշել է Բորտոլան: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ շնորհիվ Մասիսի զարգացման հիմնադրամի Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում սովորող բարձր առաջդիմություն ունեցող սաներից հինգը, ովքեր իրենց ուսումը կշարունակեն Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կստանան կրթաթոշակի հնարավորություն: Հանրային լսումներից հետո կայացավ նաև Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհուրդի նիստը: Առաջիկայում նախագծի հեղինակներն իրենց առաջարկներով և հանրային քննարկման արդյունքերով կդիմեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն: 2012 թ.-ից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ պիլոտային ծրագիր է իրականացնում Հայաստանի պետական ուսումնական հաստատություններում։ Գործելով 2012 թ-ին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ստորագրված և մինչև 2015 ընդլայնած «Ֆրանսերեն լեզվի լեզվաբանական ծրագրի» շրջանակում, ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը մի շարք դպրոցներում ներդրել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը, որի ավարտին ուսանողները ձեռք են բերում ֆրանսերեն լեզվի B1 մակարդակի գիտելիքներ՝ համաեվրոպական համակարգի լեզուների իմացության պահանջներին համապատասխան (CECRL)։ Նյութը՝ Ankakh.com Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|