<<Մասիս տեղեկատու>> կայքը տեղեկացնում է, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ Ա.Նազարյանի անվան մարզադպրոցը և Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոց դարձել են բանակի համար պաշտպանիչ-քողարկիչ ցանցեր պատրաստելու վայրեր։
Ա.Նազարյանի անվան մարզադպրոցում այս նախաձեռնությունը իրականացվում է Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցների և կամավորական խմբի կողմից, որին միացել են նաև բնակիչները։ Իսկ Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում իրականացվում է սյուն դպրոցի կողմից, որին նույնպես միացել են նաև կամավոր բնակիչները։ Շուտով արդեն պատրաստի պաշտպանիչ-քողարկիչ ցանցերը կուղարկվեն առաջնագիծ։ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|