Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում Արարատի մարզի բոլոր քաղաքացիներին10/3/2020
Շնորհակալական խոսքում մասնավորապես ասվում է ՝
<<Սիրելի արարատցիներ, քույրեր, եղբայրներ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, արագ համախմբվելու, մեր ամեն մի կոչին արագ արձագանքելու և մեր հայրենիքի սահմաններում կենաց-մահու կռիվ տվող զինվորների թիկունքն ամուր պահելու համար: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին, ՏԻՄ-երին, մեծ ու փոքրին, բարերարին, սահման մեկնող կամավորին և մեծագույն շնորհակալություն հայրենիքի պաշտպանության համար կռվող մեր քաջարի մարտիկներին: Մեր ամենամեծ զենքը մեր միասնությունն ու հայրենիքի նկատմամբ տածած մեծ սերն է: Շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեր դրսևորած բարձր քաղաքացիական գիտակցության ու համարձակության համար: Մենք պիտի՛ հաղթենք, մեկ միասնական բռունցք դարձած պիտի՛ հաղթենք, մեր պապերի, հայրերի, եղբայրների վրեժը լուծելու համար պիտի՛ հաղթենք, մեր հերոս նահատակների կիսատ թողած գործը ավարտելու համար պիտի՛ հաղթենք... Եվ մե՛նք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ>> Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|