Այսօր Մասիսի նորակառույց մարզական-ընտանեկան համալիրի մինի-ֆուտբոլի դաշտում տեղի ունեցավ ընկերական ֆուտբոլային հանդիպում։ Արարատի մարզպետի օգնական Գևորգ Մանուկյանի առաջարկով միմյանց դեմ մրցեցին Մասիսի Զարգացման հիմնադրամի և Արարատի մարզպետարանի թիմերը։ Թիմերը հանդիպում էին առաջին անգամ։ Խաղն անցավ հետաքրքիր և անզիջում պայքարում։ Հանդիպումն ավարտվեց Արարատի մարզպետարանի հաղթանակով՝ 6-8 հաշվով։ Հանդիպումը ուղղված էր առողջ ապրելակերպի տարածմանն ու մասսայականացմանը։
Նյութի աղբյուր՝ Masis Youth Center Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|