Ինչպես տեղեկացրին ՀՀ Արարատի մարզպետարանից, 2019 թվականին կավարտվեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում հանուն ռեսուրսների համալիր պահպանության ծրագրի (ԳԱՏՕ) և Սայաթ-Նովա համայնքապետարանի համատեղ ուժերով ոռոգման ջրագծի կառուցման՝ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու աշխատանքները։
2019 թվականին հրատապ ծրագրով ՀՀ պետական բյուջեից 264,4 մլն դրամ և 13 համայնքներից 16.57 մլն դրամ համաֆինանսավորմամբ կառուցվելու և վերանորոգվելու են ոռոգման ջրագծեր։ Ոռոգման ոլորտի 2019 թվականի առաջնահերթությունների ծրագրով Եվրասիական զարգացման բանկի միջոցով մարզում կներդրվի 2 միլիարդ 223 միլիոն 525 հազար դրամ։ Մասնավորապես, այդ ծրագրով նախատեսվում են աշխատանքներ անել հետևյալ համայնքներում․ Մասիս քաղաքի ներտնտեսային ցանց 65184.0 Շինարարությունը կավարտվի 2020թ. Աղբյուր՝ blog.168.am Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|