Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ցավակցական խոսքը Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ3/30/2020
Խոսքում ասվում է՝
<<Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին, ով ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, եկավ Հայաստան, դարձավ մեզանից մեկը՝ կիսելով մեր դժվարություններն ու ուրախությունները, պարբերաբար ասելով, որ սիրահարված է Հայաստանին: Եվ այդ սերը փոխադարձ էր: Ցավակցում եմ Լևոն Արոնյանին, բոլոր հարազատներին, ընկերներին: Ննջիր խաղաղությամբ, մեր լավ բարեկամ>>: <<Մասիս տեղեկատու>> կայքը հիշեցնում է, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել կնոջը ավտոմեքենայից դուրս բերել: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|