Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեկաան հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00: 40-ի սահմաններում Արարատ-Երևան երկաթգծի նշված կմ-ի 7-րդ պիկետում Մարմարաշենն գյուղի հատվածում բեռնատար գնացքը, որը վարել է մեքենավար, Երևանի բնակիչ, 63-ամյա Սամվել Ա.-ն բախվել է գծերի վրա դուրս եկած Մարմարաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Ալիֆ Հ.-ին պատկանող թվով 79 գլուխ մանր եղջերավոր անասուններին, որի հետևանքով անասունները սատկել են: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|