Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը ժամանել է ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված փողոցի 28 տան դիմաց անցնող առվակում հայտնաբերել են մարդու գանգը և այն ոստիկանութան Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Անահիտ Միքայելյանի որոշմամբ փաթեթասվորվել և ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու համար գանգը արական թե իգական սեռի է պատկանում: Փաստի առթիվ հետաքննիչ Ա. Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|