Ստորև ներկայացնում ենք շնորհավորական ուղերձը.
<<Ոստիկանության հարգելի՛ ներկայացուցիչներ, ծառայողներ և վետերաններ, Շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ: Դուք ստանձնել և իրականացնում եք դժվարին առաքելություն՝ ապահովել մեր երկրի ներքին անդորրը՝ պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Ի սկզբանե ոստիկանական զորքերի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև մեր երկրի սահմանների պահպանման գործում: Փառք ու պատիվ ձեզ, անվտանգ և խաղաղ ծառայություն:>> Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|