Նոյեմբերի 12-ին, ժամը 01:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ հիվանդանոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է
փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հերացու և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի և «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, Ն. Մ.-ն (ծնված 1990 թ.), Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) և Գ. Ք.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ն. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Նյութի աղբյուրը՝ www.mes.am Մասիս տեղեկատու Դեպքը տեղի է ունեցել Հերացու և Արարատյան փողոցների խաչմերուկում: Հերացու և Երևանյան փողոցները ընդհանրապես իրար չեն հատվում: Երևի Նախարարաության կայքում թյուրիմացություն է եղել: Միցիր՝ մեր ֆեյսբուքյան էջին և տեղեկացված եղիր Մասիս քաղաքին Կիսվիր՝ նյութով ընկերներիտ հետ Կիսվիր՝ նյութով ընկերներիդ հետ Комментарии закрыты.
|
|